211652_close_icon
views-count1543 դիտում article-date 17:34 16-01-2021

Հայ մարդու հավատը կոտրել, նրա երազները ջնջել, նրա համառությանը հաղթել չեք կարող

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում «Անքննելի են գործերն Աստծո» խորագրով գրառում է արել և կից լուսանկար հրապարակել: «Եռաբլուր պանթեոն-սրբավայրը շատ բաների լուռ վկան է։ Այստեղ, բոլորն էլ գնդապետ Սերգեյ Շաքարյանի (մեր Սերժոն) նման հերոս տղերք են՝ անմնացորդ նվիրումով ու մեծ հավատով։ Նրանք հավատացել են, ու հիմա էլ հավատում են, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում, որ Հայաստանն այլևս չի կորցնելու իր անկախությունը, իր ազատ, անվտանգ ապրելու իրավունքը։ Հարյուր դավաճան Նիկոլ էլ լինի, միևնույն է հայ մարդու հավատը կոտրել, նրա երազները ջնջել, նրա համառությանը հաղթել չեք կարող։ Նա ապրելու է իր Հայրենիքում, որովհետև Եռաբլուրում պառկած տղերք ունի, նա վերադառնալու է իր կորսված տունը, գյուղը, քաղաքը՝ հանուն Եռաբլուրում պառկած տղերքի։ Մենք չգիտենք, թե Աստծո ճանապարհները վաղը մեզ ուր կտանեն, բայց նայելով Եռաբլուրին՝ ուզում ես ասել. «տղե'րք, հանգչեք խաղաղությամբ, ձեր գործը կիսատ ու անկատար չի մնա»»,-գրել է Արտակ Զաքարյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր