211652_close_icon
views-count3549 դիտում article-date 16:47 16-01-2021

200 լարիի համար դիմելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է

Վրաստանի քաղաքացիների հասցեական ֆինանսական աջակցության դիմումների ընդունումը կտևի մինչև փետրվարի 20-ը, իսկ փետրվարի 28-ից կսկսվի գումարների տրամադրումը՝ ասել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։ Տեղեկացնում է [url=https://www.aliq.ge/200-larii-hamar-dimelu-verjnazhamketeh-phetrvari-20-n-e/?fbclid=IwAR0yzmVmixK4t7sJF1onefb9IUHrhjSEbFAPVusoHbOYP9Ats7dxdK_aRIo]aliq.ge[/url]-ն։ Խոսքը 6 ամիս շարունակ ամսական 200 լարի աջակցության մասին է։ Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել ժամանակին հայտ ներկայացնել։ Հիշեցնենք` արդեն սկսված է պանդեմիայի հետևանքով աշխատանք կորցրած քաղաքացիների դիմումների ընդունումը։ Արդեն 45 հազար քաղաքացի դիմել է օգնություն ստանալու համար։

Նմանատիպ նյութեր