211652_close_icon
views-count1378 դիտում article-date 16:28 16-01-2021

Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Բրյուսելում: Այս մասին հայտնում է վրացական [url=https://www.apsny.ge/2021/pol/1610766433.php]apsny.ge[/url] կայքը։ Այս մասին տեղեկությունը տարածել է դաշինքի հանրության հետ կապերի ծառայությունը: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին նաեւ կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին: Դաշինքի հանրության հետ կապերի ծառայության տվյալներով՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տա ներկա լինել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այդ իրադարձության լուսաբանման համար: Միջոցառման ուղիղ հեռարձակումը կատարվելու է ՆԱՏՕ-ի կայքում արարողակարգային ձեւաչափով:

Նմանատիպ նյութեր