3186 դիտում
15:59 16-01-2021
Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչը՝ Արցախի նախագահին
Շուշիի բնակիչ Նարինե Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ նշելով, թե քանի որ իր տունը հանձնել է թշնամունը, ինքը գալու է բնակվի Արայիկ Հարությունյանի տանը։
«Արայիկ Հարությունյան
2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։ Տղաներիս զորացրվելուց հետո վարկ եմ վերցրել վերանորոգել եմ, կահավորել եմ, որպեսզի բնակվեմ իմ ընտանիքի, ամուսնուս և չորս երեխաներիս հետ (երեխաներիցս երկուսը չափահաս են, երկուսը անչափահաս, փոքրս 5 տարեկան է)։
Այսքան տարիների ընթացքում ԱՀ-ից երբեք, ոչ մի դրամական օժանդակություն կամ օգնություն չեմ ստացել, իմ տուն ու տեղը ստեղծել ենք ամուսնուս և իմ որդիների հետ, մեր սեփական քրտնաջան աշխատանքով։ Հիմա ընտանիքիս հետ հայտնվել եմ փախստականի կարգավիճակում Երևանում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան, եթե դուք տեղյակ էիք, որ պատերազմ է լինելու և ձեր ունեցվածքը վաճառում կամ դուրս էիք հանում Արցախից, ինչո՞ւ մեզ էլ չտեղեկացրիք, որ չվերանորոգեինք և չկահավորեինք մեր տունը և ապրուստը՝ մեջը վերանորոգած տունը չնվիրեինք թշնամուն։ Ես մինչև նոյեմբերի մեկը Շուշիում էի, ամեն օր նկուղներով անցնում էի, որպեսզի օգնեմ պապիկ, տատիկներին, նկուղներում երեխաների հետ միջոցառում և խաղեր եմ կազմակերպել ,որպեսզի մի քիչ ցրվեն այդ իրավիճակից, ամեն օր մի նկար էի դնում համացանցում ,որ մեր շուշեցիները չհուսահատվեն, որ սաղ լավ է լինելու,բայց ես ականատես էի, որ կամիկաձեն մտնում էր Շուշի հրաման չկար, որ խփեն, դա ինչպե՞ս կբացատրես։
Ես մինչև նոյեմբերի 1-ը Շուշիում էի ինչու չասացիք ,որ Շուշին նվիրել եք թշնամուն ,գոնե կկարողանայի իմ տան փաստաթղթերը վերցնեի ,գոնե իմ բալիկի իրերը վերցնեի,որ ամեն րոպե հիշում է իր իրերը։
Ես երեք ամիս է Երևանում չեմ կարողանում լուծել մեր բնակարանի կեցության հարցերը,ես էլ ի վիճակի չեմ 7 օրվա համար 300$ տալ։
Այլևս չեմ ցանկանում, որ երեխաներս ապրեն այս պայմաններում, ուստի մոտ օրերս ես, ընտանիքիս հետ վերադառնալու եմ Արցախի Հանրապետություն ք. Ստեփանակերտ։
Պատրաստվեք պր Հարությունյան, որովհետև ես, իմ ընտանիքի հետ բնակվելու եմ ձեր տանը, դուք իմ տունը նվիրել եք թշնամուն, այն տունը, որ իմ փոքրիկ բալիկը մի օր չկարողացավ վայելել իր կահավորած սենյակը, որ երազում էէէէէէ՜ր, ես չկարողացաաա ապրել իմ մեկ շաբթվաաա վերանորոգած տանը։
Ես կգամ և կապրեմ ձեր տանը մինչև դուք կլուծեք իմ բնակարանային խնդիրը, որովհետև այսպես շարունակել չի լինի։
Ես տարիներ ի վեր հարգանք ու պատիվ չեմ ձեռք բերել ,որ այսօր Երևանի փողոցները ընկնեմ տեսնեմ, թե ով է ինձ մի հագած շոր, կամ մի վերմիշել տալու, որ ուտեն իմ ընտանիքի անդամները, ես տուն եմ ստեղծել, որպեսզի իմ բալիկները ապահով ապրեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan 2010 թ մշտական բնակություն եմ հաստատել ԱՀ Շուշի քաղաքում։Տղաներս զորացրվելուց...
Posted by Нарине Аванесян on 2021 թ. հունվարի 15, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
54585 դիտում
10:32 23-11-2018
Ես ֆիտնեսի կարիք չունեմ, իսկ Դուք, պարոն Փաշինյան, update արեք Ձեր թիմը՝ Ձեր իսկ հաջողության համար
6391 դիտում
21:58 02-08-2020
Արայիկ Հարությունյան. Որոշել եմ այս կիրակին ընտանիքիս և ընկերներիս հետ անցկացնել
Այս բաժնից
310 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
283 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան