211652_close_icon
views-count1137 դիտում article-date 15:54 16-01-2021

Մենք կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը․ Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնյակ հազարավոր փախստականները, ավելի քան տաս հազար վիրավորները, հինգ հազար զոհվածները, այդքան էլ սգավոր ընտանիքները, հազարավոր անհետ կորածները, հարյուրավոր գերիները, Արցախյան առաջին հերոսամարտում իրենց կյանքը տված հազարավոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները հաղթահարած, հաղթած հայ ժողովրդի խոցված արժանապատվությունը, Սփյուռքում մեր հայրենակիցների գլխահակ, ամոթահար վիճակը չէ միայն։ Հայաստանի անկախացումից և Արցախյան հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետությունը, իր մարտունակ բանակով, դարձել էր տարածաշրջանում հաշվառելի գործոն, գերտերություններն իրենց ծրագրերը կազմելիս մեր երկիրը դիտարկում էին որպես այստեղ հնարավոր զարգացումների վրա ազդելու ունակ մի պետություն։ Ցավոք, ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները, որի հետևանքը եղավ իրենց կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Արդյունքում մենք, վերոհիշյալ կորուստներից բացի, կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը, վերածվելով ռուսական ֆորպոստի։ Մեզ վերաբերվող հարցերն արդեն քննարկվում են ոչ թե վարչապետի աթոռին փռված փալասի, այլ Ռուսաստանի նախագահի հետ, մեր համար կենսական, հայ ազգի գոյաբանական հարցերը լուծվում են, հիմնվելով ոչ թե մեր ազգային շահերի գնահատման վրա, այլ ելնելով նրանից, թե ինչքանով են դրանք համընկնում Ռուսաստանի շահերի հետ։ Ու ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ անպատիվ … …-ը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները,...

Posted by Bagrat Yesayan on 2021 թ. հունվարի 16, շաբաթ

Նմանատիպ նյութեր