211652_close_icon
views-count1577 դիտում article-date 15:52 16-01-2021

Արմին Լաշեթը կգլխավորի Մերկելի կուսակցությունը

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցներն այսօր ընտրեցին կուսակցության նոր նախագահ: Հայտնում է [url=https://www.dw.com/ru/%D0%BF%D0%B0%D1%80%D1%82%D0%B8%D1%8E-%D0%BC%D0%B5%D1%80%D0%BA%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D0%B8%D1%82-%D0%B0%D1%80%D0%BC%D0%B8%D0%BD-%D0%BB%D0%B0%D1%88%D0%B5%D1%82/a-56247671?fbclid=IwAR3j0h9SFUeaWIuPBjgnwLVRi5XOqWR7cApGmQsLZWqw7_90dxYtB6_FJDc]Deutsche Welle[/url]-ն։ Ընտրությունը պաշտոնապես կավարտվի փոստային քվեարկությունից հետո: Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարի մասնակիցները կուսակցության նոր նախագահ ընտրեցին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի 60-ամյա վարչապետ Արմին Լաշեթին: Այսօր՝ հունվարի 16-ին, տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված երկօրյա համագումարի ժամանակ, Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարի մասնակիցները քվեարկության 2-րդ փուլում պաշտպանեցին նրա թեկնածությունը։ Գերմանիայում իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարում նրա մրցակիցներն էին Բունդեսթագում ՔԴՄ խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, ով բիզնեսից վերադարձել է քաղաքականություն, և Նորբերտ Ռյոտգեն՝ Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավարը: Քվեարկության 2-րդ փուլին մասնակցում էին Լաշեթը և Մերցը։ Հիշեցնենք, որ 15 տարի շարունակ Գերմանիան ղեկավարող կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ գալիք ընտրություններում չի առաջադրվելու։ Նշենք նաև, որ Արմին Լաշետը ծնվել է Արևմտյան Գերմանիայում, ՔԴՄ անդամ է 18 տարեկանից։

Նմանատիպ նյութեր