211652_close_icon
views-count4451 դիտում article-date 15:49 16-01-2021

Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիներին «բոմժ» անվանելու մասին. «Առավոտ»

Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում անցկացրեց համախոհների հետ: Գրում է [url=https://www.aravot.am/2021/01/16/1165147/?fbclid=IwAR21nuaAxoWdxKiwmJWfEUpWl3PGTOp-5P_cwxt1s3VLdRqILmHZ99q7Fio]«Առավոտը»[/url]։ Մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Գյումրիում ցուցարարներին «բոմժ» անվանեց. «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում էր»: Նրա խոսքով՝ Գյումրիում կատարվածը կազմակերպված է եղել, իսկ ինքը գիտի, թե ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս են կազմակերպել. «Առավոտյան, որ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթեւան է եւ շիշ է հավաքում: Վիրավորական իմաստով չէ, բայց «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում: Ասում է՝ պարոն Մանուկյան մեզ ինչո՞ւ եք վիրավորել, այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»,- խոսքը եզրափակեց Մանուկյանը:

Նմանատիպ նյութեր