211652_close_icon
views-count1186 դիտում article-date 14:24 16-01-2021

Ուկրաինան արգելել է ռուսերենի կիրառումը սպասարկման ոլորտում

Շաբաթ օրը ուժի մեջ է մտնում «Ուկրաիներենը՝ որպես պետական լեզվի գործածության ապահովելու մասին» օրենքի նորմը, որն ապահովում է Ուկրաինայում ծառայությունների ամբողջ ոլորտի վերջնական անցումը ուկրաիներենի: Հայնտում է [url=https://ria.ru/20210116/ukraina-1593313629.html]РИА Новости[/url]-ն։ Ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները, անկախ իրենց գործունեության ոլորտից, պարտավոր կլինեն սպասարկել սպառողներին և տեղեկություններ տրամադրել ապրանքների և ծառայությունների մասին բացառապես ուկրաիներեն: Այս պահանջը վերաբերում է ոչ միայն առևտրի ոլորտին: Միայն հաճախորդի խնդրանքով է թույլատրելի սպասարկել նրան՝ երկու կողմերի համար ընդունելի այլ լեզվով: Այժմ հնարավոր կլինի պաշտոնապես բողոքել ռուսերենով մատուցվող ծառայությունից, իսկ նոր նորմը խախտելու համար նախատեսվում են տուգանքներ:

Նմանատիպ նյութեր