211652_close_icon
views-count2239 դիտում article-date 14:04 16-01-2021

Հունվարի 19-ին ամենուրեք սպասվում են տեղումներ ձյան տեսքով

[b]Հանրապետության տարածքում՝[/b] Հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։ [b]Երևան քաղաքում՝[/b] Հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր