211652_close_icon
views-count2232 դիտում article-date 13:19 16-01-2021

Ռուսահայ գործարարների հետ գործարքի պատճառով Սարկոզիի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է, որ նախնական հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ՝ «Ռեսո-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական ընկերության հետ 3 միլիոն եվրոյի պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։ 2020 թվականի սկզբներին Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը 500 հազար եվրո է ստացել դրանից մեկ տարի առաջ կնքված պայմանագրի շրջանակներում՝ ընդհանուր 3 միլիոն եվրո գումար՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։ «Ռեսո-Գարանտիա» ընկերության համասեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները հաստատել են, որ Սարկոզիին վարձել են որպես «հատուկ խորհրդական»։ «Ֆրանսիական իրավապահները մտադիր են պարզել՝ արդյոք երկրի նախկին նախագահը գործել է բացառապես որպես խորհրդական, ինչը միանգամայն օրինական է, թե նա մասնակցել է պոտենցիալ հանցավոր լոբբիստական գործունեության՝ ռուսաստանցի օլիգարխների անունից», - գրում է ֆրանսիական [url=https://www.mediapart.fr/journal/france/150121/les-millions-russes-de-nicolas-sarkozy?fbclid=IwAR2M4r9IlK4lf6I_O72xHxptxcZ8u0fE8nvK0z43jRPVgnYSPbL42zKtWkc]Mediapart[/url] պարբերականը։ Նիկոլա Սարկոզին արդեն մեղադրյալի կարգավիճակում է մեկ այլ գործի շրջանակներում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից միլիոններ ստանալու համար: Մեղադրող կողմը պնդում է, որ 2007 թվականին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ, Սարկոզիի շտաբն ապօրինի ճանապարհով շուրջ 50 միլիոն եվրո է ստացել Լիբիայի բռնապետից, ում իշխանության գալուց հետո Սարկոզին հնգօրյա ճոխ ընդունելության էր արժանացրել Փարիզում՝ թույլ տալով, որ նա իր հայտնի վրանը բացի Ելիսեյան պալատի կողքին:

Նմանատիպ նյութեր