211652_close_icon
views-count61137 դիտում article-date 11:53 16-01-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ․ 2010 թվականին Վահե Ղազարյանը պայքարում էր ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիա իրականացնողների դեմ, իսկ հիմա նրա թիրախում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Երբ 2010 թվականին ընդդիմադիր շատ գործիչներ քաղաքական հայացքներ ունենալու համար իշխանությունների կողմից հետապնդման էին ենթարկվում, ժողովուրդն, ի պաշտպանություն հետապնդվող քաղաքական գործիչների, բողոքի ակցիաներ էր կազմակերպում Երևանում և մարզերում։ Այն ժամանակ հետապնդվում էր նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, ի պաշտպանություն նրա՝ Հայ ազգային կոնգրեսն ու մի քանի կուսակցություններ և մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանում, իսկ հետո արդեն՝ Ն․ Փաշինյանի ծննդավայր Իջևանում։ Այդ ժամանակ բողոքի ակցիաներին միացել էին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկող բազմաթիվ քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ։ Եվ այդ ակցիաների ժամանակ վարչապետին պաշտպանող քաղաքացիների դեմ ոտքի էր ելել Տավուշի մարզի ոստիկանությունն իր բոլոր բաժիններով, իրենց ղեկավար կամզով, որոնց մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության կարևորագույն պաշտոն զբաղեցնողներից՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Իջևանում իրականացվող ակցիաների ժամանակ ոստիկանությունը, ուժ գործադրելով, ակցիայի բազմաթիվ մասնակիցների բերման էր ենթարկել Իջևանի ոստիկանություն, իսկ ակցիայի մեծ թվով մասնակիցների էլ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Դավիթ Շահնազարյանին և մի քանի ճանաչված քաղաքական ու հասարակական գործիչների բռնի ուժով հեռացրել էին բողոքի վայրից։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիաների բազմաթիվ մասնակիցերին են բռնի ուժով բերման ենթարկում Ոստիկանության բաժիններ՝ 2010 թվականին ի պաշտպանություն Ն․ Փաշինյանի Իջևանում ակցիա անողների դեմ պայքարող բարձրաստիճան ոստիկան, ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանի իմացությամբ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+

Նմանատիպ նյութեր