«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները շրջանառության մեջ դնեն հանրության ականջը շոյող նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ և թեզեր։
Այդ կերպ փորձ կարվի իմիտացիա ստեղծել, թե երկրում բնականոն աշխատանքային մթնոլորտ է և «լապշաների» միջոցով քիչ-քիչ մոռացության տալ պարտությունը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները։Պոպուլիստական թեմաների պակաս չի լինի՝ ներդրումների հոսք, դատական համակարգում փոփոխություններ, վեթինգ, ապօրինի շինությունների օրինականացում և այլն, այսինքն՝ թեմաներ, որոնց նկատմամբ հանրությունը շատ զգայուն է։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել, թե, օրինակ՝ ինչ հնարավորություն կա մի քիչ թոշակ բարձրացնելու մասին խոսելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր․ «Փաստ»
2021.01.16 10:17

