211652_close_icon
views-count1157 դիտում article-date 23:18 15-01-2021

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]

Նմանատիպ նյութեր