9025 դիտում
20:48 15-01-2021
Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար. newspress.am
Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո, գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատվեց, ու տպավորություն է, որ անհետացավ արենայից։ Այս մասին գրում է[url=https://newspress.am/?p=120406&l=am/davit+tonoyany+dektemberi+31-in+shqex+nshandreq+e+kazmakerpel+dster+hamar+paterazmum+partvac+naxararivodisakany] newspress.am[/url]-ը։
Կայքը գրում է, որ հանրությունը, սակայն, կարծես թե հաշտվեց Տոնոյանի՝ մարդկանց տեսադաշտից անհետանալու հետ՝ նրանից բացատրություն չի պահանջում կատարվածի համար, մինչդեռ Փաշինյանի ու Գասպարյանի կողքին հենց նրա անունը պետք է դրվեր՝ պարտության գլխավոր մեղավորների շարքում։
«Բայց, արի ու տես, որ Տոնոյանն առանձնապես չի սգում ո՛չ 5000 զոհի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը, առանձնապես չի մտահոգվում, որ, ասենք, իր մեծաբերան հայտարարության պատճառով («Նոր պատերազմ, նոր տարածքներ») տասնյակ հազարավոր երիտասարդներ ձեռք ու ոտք չունեն, կարևոր նշանակության վնասված օրգաններով պիտի ապրեն, հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմինները գտնելու մասին են երազում։ Փոխարենը՝ նախկին նախարարը կերուխումերից աչք չի բացում։
Այսպես․ նոյեմբեր ամսին կայացել է նրա քրոջ մի դստեր նշանդրեքն ու հարսանիքը, դեկտեմբերին՝ քրոջ մյուս դստեր նշանդրեքը, այնուհետև՝ հարսանիքը։ Դեկտեմբերի 31-ին էլ կայացել է հենց Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը։
Մեր աղբյուրը հայտնեց նաև, որ հարևանները Տոնոյանին այլևս չեն տեսնում զինվորականների շենքում։ Նա 2 տարում 2 հարկանի սեփական տուն է կառուցել, հավանաբար հենց այդ տանն էլ կատարվել է նշանդրեքը։
Տոնոյանի պահվածքը, սակայն, զարմացնող չէ․ սեպտեմբերի 27-ին էլ, երբ վաղ առավոտից Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմը, այն ժամանակ նախարար Տոնոյանը Բուլղարիայում մասնակցում էր իր ընկեր, եթե կուզեք՝բիզնես-գործընկեր Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ծնունդին։
Ի դեպ, Տոնոյանի դրամական միջոցների մասին՝ ըստ նրա հայտարարագրի՝ որպես աշխատանքի վարձատրություն և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, նա ՊՆ-ից ստացել է 12,791,241 դրամ, ՀՀ ՍոցԱպ Պետական Հիմնադրամից՝ որպես կենսաթոշակ 1,962,852 դրամ և կրկին ՊՆ-ից՝ 7,134,156.00 դրամ՝ որպես «այլ եկամուտներ»․ հավանաբար, խոսքը ստացված պարգևավճարների մասին է։
Թվում է՝ այս օրերին Դավիթ Տոնոյանը դատավարական կարգավիճակներով քրեական գործերից առնվազն աչք թերթելու ժամանակ չպետք է ունենար։ Մինչդեռ զբաղված է քեֆ-ուրախություններով ու տուն կառուցելով»,- գրում է կայքը։
Նմանատիպ նյութեր
31416 դիտում
23:11 22-10-2018
Ինձ «հին ռեժիմին ծառայած» որակողները ստրկամիտ մարդիկ են, ես ժողովրդին եմ ծառայում. Հունան Պողոսյան. Newspress.am
23260 դիտում
22:15 10-12-2018
Ներսիկ Նազարյանի մասին շրջանառվող լուրերը բացարձակ սուտ են․ փաստաբան. Newspress.am
Այս բաժնից
415 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
640 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
472 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար