211652_close_icon
views-count3410 դիտում article-date 23:39 15-01-2021

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

Ռուսական «Rossiya» ավիաուղիները հունվարի 15-ին վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: «Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր