1283 դիտում
18:53 15-01-2021
Մինչ Տոկիոյի խաղերը բռնցքամարտի հավաքականը պետք է քննություն հանձնի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում
Ծաղկաձորը այցելուներին ձգում է տարվա բոլոր եղանակներին: Ձյան ճերմակ սավանը, օլիմպիական գլխավորի մարզահամալիրի մարզումային և սոցիալական պայմանները, աշխատակիցների և, մանավանդ, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամների ջերմ, բարեկամական վերաբերմունքը հիացրել են կաշվե ձեռնոցի Խարկով քաղաքի վարպետներին: Այս մասին ամենօրյա զրույցներում խոստովանում է հյուրերի ավագ մարզիչ, Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Վիկտոր Դեմչենկոն: Ի դեպ, նրա սաներից չորսը հանդիսանում են Ուկրաինայի ազգային հավաքականի անդամներ: Այս ամենը հեռախոսազրույցում ասաց Խորհրդային Միության վաստակավոր մարզիչ, Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Տեղեկացանք , որ թիմերը օրեկան երկու համատեղ մարզում են անցկացնում: Մի դեպքում տղաների ընդհանուր ֆիզպատրաստականության որակների բարելավումն է, մյուսում շեշտը դրվում է տեխնիկայի և տակտիկայի առաջընթացին:
Համատեղ պարապմունքները ևս մեկ առավելություն ունեն: Մարզաձևի երկու տարբեր դպրոցների ներկայացուցիչների ընկերական մենամարտերը որոշ չափով հարստացնում են մրցափորձը:
Հունվարի 20 –ին Հայաստանի թիմը կվերադառնա Երևան և հավաքը կշարունակի Օլիմպավանում: Մարզչական խորհուրդը նաև անհատական ուշադրություն կդարձնի մարզիկների ընդհանուր պատրաստականության վրա, նպատակով ,որ սաները հնարավորինս լավ հանդես գան Բուլղարիայում փետրվարի 20 –ին մեկնարկելիք Ստրանջայի միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում:
Մինչ Տոկիոյի մարզահանդեսը հավաքականը պետք է քննություն հանձնի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Նախ պետք է ավարտին հասցնել անցյալ տարվա մարտի 16 -ին Լոնդոնում կորոնավիրուսի պատճառով ընդհատված վարկանիշայինը: Մեր տղաներից Կորյուն Սողոմոնյանին / 52 կգ / հենց այդ օրը հաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր: Մյուսները մրցակարգով պետք է շարունակեն պայքարը ընդհատված փուլերից: Առայժմ վիճակն այսպիսին է:
Նմանատիպ նյութեր
1325 դիտում
18:32 11-05-2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին
2214 դիտում
16:42 11-03-2020
Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել 2 տարով
1883 դիտում
18:59 24-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվեցին
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am