211652_close_icon
views-count2442 դիտում article-date 15:30 15-01-2021

Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան մշակում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագիր

Բժշկական եւ տեխնոլոգիական կազմակերպությունների ասոցիացիան աշխատում է COVID-19-ի պատվաստման թվային անձնագրի մշակման վրա, որը ձեռնարկություններին, ավիաընկերություններին եւ երկրներին թույլ կտա ստուգել՝ մարդիկ արդյոք պատվաստանյութ ստացե՞լ են: Vaccination Credential Initiative-ը պատվաստման հաստատման մասին տեխնոլոգիա է մշակում այն պատճառով, որ որոշ երկրներ պահանջում են ներկայացնել պատվաստումների մասին ապացույցներ երկիր մուտք գործելու համար: Կազմակերպությունը հույս ունի, որ տեխնոլոգիան մարդկանց թույլ կտա «իրենց առողջական վիճակը ցույց տալ, որպեսզի անվտանգ վերադառնան ճանապարհորդության, աշխատանքի, ուսման եւ կյանքի՝ միաժամանակ պաշտպանալով իրենց տվյալների գաղտնիությունը»: Նախաձեռնությունը, որի մեջ մտնում են Microsoft-ը, Oracle-ը եւ Mayo Clinic ամերիկյան հասարակական կլինիկան, օգտագործում են Commons Project միջազգային թվային փաստաթղթի արդյունքները, որոնք հաստատում են COVID-19 թեստի բացասական արդյունքը, հայտնում է [url=https://www.ft.com/world]Financial Times[/url]-ը: Commons Project տեխնոլոգիան, որը ստեղծվել է Ռոքֆելերի հինադրամի հետ գործընկերությամբ, օգտագործվում է ավիաընկերությունների երեք խոշոր դաշինքների կողմից: Հաղորդվում է, որ կոալիցիան մի քանի երկրների կառավարությունների հետ բանակցություններ է վարում ծրագրի ստեղծման շուրջ, որը պահանջում է կա՛մ բացասական թեստեր, կա՛մ պատվաստվելու ապացույցներ, Times-ին ասել է The Commons Project-ի գործադիր տնօրեն Փոլ Մեյերը: Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք պատվաստվել են, ներկայումս ստանում են իրենց պատվաստումը հաստատող թերթիկ, բայց կոալիցիան կարող է մշակել թվային հավաստագիր՝ էլեկտրոնային բժշկական քարտերի օգտագործմամբ: Տեխնոլոգիան պետք է պացիենտներին թույլ տա իրենց տվյալները պահել անվտանգության մեջ, որ իրենք կարողանան կարգավորել, թե ով է տեսնում տեղեկությունները: Նախաձեռնությունը նախատեսում է, որ որոշակի ձեռնարկություններ, ինչպես, օրինակ, միջոցառումների կազմակերպիչները կամ համալսարանները, իրենց սպառողներից, ուսանողներից եւ աշխատակիցներից պահանջելու են ներկայացնել պատվաստվելու ապացույցներ, հայտնում է Times-ը:

Նմանատիպ նյութեր