211652_close_icon
views-count1908 դիտում article-date 15:14 15-01-2021

Տարածաշրջանում ռազմական գործողություններից հետո Արցախում սկսվել է հումանիտար ճգնաժամ․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության զբաղվածության, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտության սրման ավարտից հետո առաջացել է հումանիտար ճգնաժամ: «Պատերազմից հետո մենք ունեցանք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները սրվեցին: Առաջացած խնդիրները մենք փորձում ենք լուծել ինչպես ինքնուրույն, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների,Հայաստանի Հանրապետության,ռուս խաղաղապահների օգնությամբ»,- [url=https://ria.ru/20210115/karabakh-1593185292.html]ria.ru[/url]-ին է ասել Մանե Թանդիլյանը։ Նա նշել է, որ այժմ սուր է փախստականների բնակարանային խնդիրը, բայց տարածաշրջանում նրանց վերաբնակեցման ծրագիրն արդեն սկսվել է: Թանդիլյանը շեշտել է, որ այժմ սուր է նաև անվտանգության հարցը: Նախարարը հիշեցրել է չորեքշաբթի օրը շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով ՊԲ զինծառայողը վիրավորում էր ստացել։

Նմանատիպ նյութեր