1181 դիտում
15:05 15-01-2021
Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը․ Վահագն Վարագյան
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը:
Այս պատերազմը ծանր կորուստներ և հետևանքներ ունեցավ մեր երկրի և ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլևս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել և դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատևի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի:
Ես անձամբ պատերազմի օրերին Արցախում տեսել եմ թե ապագայի հանդեպ ինչպիսի հավատով և հայրենիքի հանդեպ ինչպիսի սիրով են այդ տղաները նետվել մարտի:
Երևանի պետական համալսարանը նույնպես մեծ կորուստներ ունեցավ այս պատերազմում: Զոհվել կամ անհետ կորել են շուրջ 100 համալսարանականներ: Համալսարանական գործընկերների և ուսանողների հետ որոշել ենք ստեղծել «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը: Այցելելու ենք այդ ընտանիքներին, լսելու ենք իրենց զավակների և հայրերի կյանքի պատմությունը, նրանց երազանքների և նպատակների մասին, այդ ամենը հանրայնացնելու ենք, փոխանցելու ենք մեր ժողովրդին, պահպանելու ենք գալիք սերունդների համար: Այցելելու ենք՝ հավաստիացնելու, որ մենք գնալու ենք իրենց անմահացած զավակների նպատակների և երազանքների հետևից: Մենք կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը և երբեք ու երբեք չենք հրաժարվելու մեր տղաների արյունով պահպանված Հայրենիքի որևէ հատվածից:
Եվ ինչպես սիրում էր Սպարապետի խոսքերն անընդհատ կրկնել Արցախում անմահացած մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գևորգ Արշակյանը՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքին»: Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Քանի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի...
Posted by Վահագն Վարագյան on 2021 թ. հունվարի 15, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
23:31 17-01-2021
Վահագն Վարագյան. Այս պատերազմում մենք չպարտվեցինք, այս պատերազմում մենք դավաճանվեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
646 դիտում
07:43 06-04-2024
«ՀայաՔվեն» հանձն առավ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակի հավերժացումը. «Փաստ»
Այս բաժնից
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
544 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան
502 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ