211652_close_icon
views-count14780 դիտում article-date 14:30 15-01-2021

Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած ուղևորության ընթացքում այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևին ուղեկցել են առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը` Լեյլա Ալիևան: Հայտնի է, որ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ երկու անգամ ադրբեջանական ԶՈՒ-ի հարվածներին էր ենթարկվել մարտական գործողությունների ընթացքում: Ընդ որում՝ երկու անգամ էլ տաճարում մարդիկ են եղել: Երկրորդ թիրախային հարվածի ժամանակ տուժել էին 4 ռուս լրագրողներ: Ուղեւորության ժամանակ Ալիեւը կատարել է Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածի, ինչպես նաև Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման հիմարկերքը։ Նա հայտարարել է, որ Ֆիզուլիում նոր օդանավակայանի թռիչքուղին պետք է շահագործման հանձնվի 2021 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր