211652_close_icon
views-count1728 դիտում article-date 12:48 15-01-2021

10․000 եվրո. Սլովակիան տուգանք է սահմանել հակակորոնավիրուսային պատվաստումների հաջորդականությունը խախտելու համար

Սլովակիայի խորհրդարանը երկրում 10 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստման հաջորդականությունը խախտելու համար։ Այս մասին հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/15/slovakia/3496153]Tert.am[/url]-ը՝ հղում անելով [url=https://mir24.tv/news/16443644/v-slovakii-vveli-shtraf-v-10-tysyach-evro-za-narushenie-ocherednosti-vakcinacii]mir24.tv[/url]-ին։ Իշխանությունների կարծիքով՝ նման միջոցառումը կօգնի կանխել առողջապահական ոլորտի աշխատողների և պաշտոնատար անձանց հարազատների և ընկերների պատվաստումների դեպքերը, որոնք կարող են օգտվել իրենց պաշտոնական դիրքից ու խախտել հաջորդականությունը: Այս առնչությամբ հաղոդվում է, որ Չեխիայի պետական բժշկական ինստիտուտի տնօրեն Պավել Բժեզովսկին հինգշաբթի կորցրել է պաշտոնը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հիշեցնենք՝ Սլովակիայում կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը սկսվել է դեկտեմբերի 26-ին: Երկիրը ստացել է Pfizer-ի և BioNTech- ի համատեղ արտադրած պատվաստանյութի խմբաքանակը: Առաջին հերթին պատվաստվում են առողջապահական ոլորտի աշխատողները, տարեցները, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաները:

Նմանատիպ նյութեր