2148 դիտում
11:49 15-01-2021
Ռուսաստանի դիրքերի թուլացումը հանգեցելու է անկանխատեսելիության. Էստոնիայի նախագահ
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը MTV Uutiset-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը շուտով չի կարողանա ազդել աշխարհակարգի վրա: Ըստ Կալյուլայդի, Ռուսաստանի իշխանությունները տեղյակ են այդ մասին, ուստի նրանցից ցանկացած սպառնալիք կարելի է ակնկալել, սակայն նա չի կարող ասել` թե հստակ ինչի պետք է պատրաստվեն Բալթյան երկրները և Ֆինլանդիան: Այս հարցազրույցին անդրադարձել է ռուսական [url=https://inosmi.ru/politic/20210115/248913228.html?fbclid=IwAR0L8E_CvQsjwdKE1DqkNjW-k_ywL7H3ZGCbzbIlAlF1JD6CzH7wreqrpHU]inosmi.ru[/url] լրատվական կայքը:
Էստոնիայի նախագահը կարծում է, որ, որպես խոշոր տերություն, համաշխարհային կարգի վրա ազդելու Ռուսաստանի կարողությունն արագորեն թուլանում է, ինչն էլ սրում է Ռուսաստանի գործողություննեի անկանխատեսելիությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:
«Ռուսաստանն ինքը նույնպես հասկանում է, որ իր տնտեսական հզորությունն ավելի քիչ է, քան նախկինում: Երկրում տնտեսական վիճակը վատ է, տնտեսությունը չի աճում, ավելի ճիշտ կրճատվում է: Այս տնտեսությունն այլևս ժամանակակից անվանել չի ստացվի», - ասել է Կալյուլայդին:
Ըստ նրա, առաջիկա տաս-քսան տարվա ընթացքում Ռուսաստանից եկող սպառնալիքներն ու անկանխատեսելի գործողությունները միայն կավելանան, քանի որ միջազգային քաղաքականության մեջ աստիճանաբար փակվում է նրանց հնարավորությունների պատուհանը:
«Այսպիսով, Ռուսաստանը պետք է գտնի այս վիճակը շտկելու արագ, էժան և անկանխատեսելի եղանակներ: Եվ նա դա պետք է արագ անի », - ասել է Էստոնիայի նախագահը` հավելելով, որ իրենք պետք է անսովոր մեթոդների պատրաստ լինեն:
«Կարո՞ղ էինք գուշակել, թե ինչ կլինի Վրաստանում և Ուկրաինայում: Կարո՞ղ էինք կանխատեսել Սոլսբերիի դեպքերը: Կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ է լինելու Նավալնիի հետ: Միանշանակ ոչ: Կարծում եմ, որ հետագա իրադարձությունները կանխելու փորձերը դժվար թե արդյունք տան, բայց պետք է հիշել, որ մենք կարող ենք բախվել անսովոր գործողությունների», - ասել է նա և հավելել, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է աշխարհակարգը այնպես կառուցել, որ այն հիմնված լինի ուժի և իր սեփական շահերի վրա:
Նմանատիպ նյութեր
3207 դիտում
20:00 11-10-2018
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ
1595 դիտում
21:54 31-08-2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նորընտիր նախագահ Ալար Կարիսին
Այս բաժնից
616 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
595 դիտում
20:33 08-01-2025
Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
1414 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին