211652_close_icon
views-count3908 դիտում article-date 10:56 15-01-2021

Հայաստանի 10 բնակավայրերում ձյուն է տեղում. Ապարանում բուք է‚ տեսանելիությունը՝ 70-100 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Վանաձորի, Ստեփանավանի, Ալավերդիի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Մասիսի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Մաստարա-Լանջիկ և Արագածի տարածաշրջաններում թույլ բուք է։ Ապարանում բուք է‚ տեսանելիությունը՝ 70-100 մետր։ Իջևանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:[/b]

Նմանատիպ նյութեր