211652_close_icon
views-count1094 դիտում article-date 10:21 15-01-2021

Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և հարակից բնակավայրերում, նաև Ասկերանի Այգեստան համայնքում

Այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին:

Նմանատիպ նյութեր