211652_close_icon
views-count1208 դիտում article-date 09:41 15-01-2021

ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումում ոստիկանին ծեծի ենթարկած տղամարդու ինքնությունը

Հետախուզական գործակալությունները պարզել են այն անձին, ով դրոշակաձողով հարվածել է ոստիկանության սպային Կապիտոլիումի շենքի մոտակայքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Պարզվել է, որ տղամարդը Արկանզասի բնակիչ է, հայտնում է[url=https://ria.ru/20210115/kapitoliy-1593127275.html] РИА Новости[/url]-ն՝ հղում անելով տեղական [url=https://www.katv1.com/]KATV[/url] հեռուստաալիքին։ Հեռուստաալիքի տվյալներով ՝ Պիտեր Ֆրանցիս Ստեգերի ինքնությունը պարզվել է այն ժամանակ, երբ ծեծի տեսանյութը տեղադրվել է Twitter- ում։ Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է Ստեգերը մի քանի անգամ հարվածում Վաշինգտոնի ոստիկանության սպային դրոշակաձողով, մինչ ոստիկանը ընկած է հատակին: Անկարգությունների մասնակիցները Կապիտոլիումի աստիճաններով ներքև են իջեցնում ոստիկանության աշխատակցին, տապալում գետնին և սկսում հարվածել գլխին և մարմնին: Ոստիկանի ամբողջական անունը չի հրապարակվում: Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստեգերը ձերբակալվել է։

Նմանատիպ նյութեր