211652_close_icon
views-count1983 դիտում article-date 09:21 15-01-2021

Մահացել է Բորիս Գրաչևսկին

Մանկական երգիծական «Երալաշ» շարքի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին, ով ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, մահացել է 72 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է նրա կինը` Եկատերինա Բելոցերկովսկայան, փոխանցում է [url=https://tass.ru/kultura/10464811]ТАСС[/url]-ը: Գրաչեւսկին COVID-19-ով վարակվել էր դեկտեմբերի 21-ին, մեկ շաբաթ անց նրան հոսպիտալացրել էին № 52 հիվանդանոց: Ավելի ուշ, դեկտեմբերի 31-ին, Բելոցերկովսկայան ասել էր, որ Գրաչեւսկին գտնվում է կայուն ծանր վիճակում: Նա նաեւ հայտնել էր ամուսնուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին: Գրաչեւսկին ծնվել է 1949 թվականի մարտի 18-ին՝ Մոսկվայում: Ավարտել է Կորոլյովի գործարանին կից Կալինինգրադի մեխանիկական տեխնիկումը, ավելի ուշ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը՝ «կինոարտադրության կազմակերպում» մասնագիտությամբ: Նա ադմինիստրատոր է աշխատել ռեժիսորներ Ալեքսանդր Ռոուի, Մարկ Դոնսկոյի եւ Վասիլի Շուկշինի ֆիլմերում: 1974-ին Բորիս Գրաչեւսկին, դրամատուրգ Ալեքսանդր Խմելիկի հետ միասին, հիմնադրել է «Երալաշ» մանկական երգիծական կինոշարքը:

Նմանատիպ նյութեր