7394 դիտում
01:47 15-01-2021
Պաշտոնապես հերքված նիկոլյան սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը. Միքայել Մինասյան
Արցախից ազատվելու Նիկոլի ծրագիրը իր մեջ չէր ներառում դրական արդյունքներ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցություններից: Այս ձախողման մեղքը պետք է ինչ-որ մեկի վրա բարդել:
Ըստ ծրագրի՝ այժմ ամեն ինչում մեղավորը Ռուսաստանն է: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Մոսկովյան հանդիպումից մեկ շաբաթ առաջ Վովաեւիչը գրում է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը` լի ստերով, կեղծիքներով եւ մանիպուլյատիվ հնարքներով:
Մեջբերում. «2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում:
Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:
Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն․․․»:
Բերված հատվածում Նիկոլը, փաստորեն, մեղադրում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին մեր երկրի ազգային շահերն անտեսելու մեջ:
Պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ առաջարկները չեն պարունակում հայերի համար կարեւոր Արցախի կարգավիճակի հարցը, նա ստում է այնքան, որ այդ առաջարկները համարում է այնքան հակահայկական, որ նույնիսկ «ծախված նախկինները» մերժել են դրանք:
Նա թքած ունի, որ այդ ամենը սուտ է, որ այդպիսի զրպարտությունը խստորեն պատժվում է միջազգային հարաբերություններում, եւ որ նրա ստերից հերթական անգամ տուժելու է ոչ միայն մեր երկիրը, այլեւ մեր կենսական շահերը:
Բանակցությունների ձախողման համար մեղավորը Ռուսաստանն է՝ շատ հարմար թիրախ է նրա կողմնակիցների, ֆեյսբուքյան վերլուծաբանների եւ սորոսական գործիչների համար: Հիշո՞ւմ եք, ինչպես նա գրեց Մոսկվայում ռազմագերիների ազատման հարցը քննարկելու առաջնահերթության մասին:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես արդեն Մոսկվայում մամուլի առջեւ նա աքլորանում էր՝ խոսելով Արցախի կարգավիճակի մասին: Այս երկու հարցերի վերաբերյալ դրական արդյունքներ չստանալով Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ՝ նա այդ ձախողումը բարդեց Ռուսաստանի վրա, որը «չօգնեց եւ չհասավ»:
Նետված ոսկորը արագորեն բռնեցին նիկոլամետ ԶԼՄ-ները, նրա ֆեյքերի բանակն ու հայ արեւմտամետները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանեց Փաշինյանին. ««Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ:
Երեւանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը եւ այլն:
Ուստի պնդումը, որ թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»:
Եվ, ընդգծելով սուտը, Պոպովը ավելացնում է. «Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն մերժել այդ առաջարկները» ...
Պաշտոնապես հերքված նիկոլյան սուտը հերթական անգամ հարվածեց Հայաստանի միջազգային հեղինակությանը:
Նիկոլը, անձամբ համակարգելով ռուսաֆոբական տրամադրությունները, իր առջեւ երկու նպատակ է դնում: Նախ, նա ձգտում է «հականիկոլիզմը» փոխարինել ռուսաֆոբիայով՝ Ռուսաստանին դարձնելով գլխավոր մեղավոր:
Երկրորդ, հող է նախապատրաստում աշխարհաքաղաքական մանեւրների համար, որոնք սպառնում են հայերի եւ Հայաստանի համար վերջնական աղետով»:
Նմանատիպ նյութեր
19731 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը