1359 դիտում
23:18 14-01-2021
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Բելառուսի դեսպանին, քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները:
ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
310 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
256 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
253 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր