211652_close_icon
views-count1933 դիտում article-date 16:55 14-01-2021

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի COVID 19-ի բացասական թեստ. մանրամասնում է դեսպանությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի « COVID 19»-ի բացասական թեստ: Այն պարտադիր պահանջ է դառնում: Դեսպանությունը տեղեկացնում է, որ ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի (CDC) , օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։ Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված՝ մարտից Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզայի տրամադրման գործընթացը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նորություն ճանապարհորդողների համար․ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի...

Posted by U.S. Embassy Yerevan on 2021 թ. հունվարի 14, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր