211652_close_icon
views-count1233 դիտում article-date 12:59 14-01-2021

Հայաստանը մտնում է դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին, նշելով, որ Հայաստանը մտնում է դատաիրավական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ։ Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ առաջիկայում սպասելու են պարեկային ոստիկանության ձևավորմանը: «Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է», - ասաց նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դատավորների ընտրության ու նշանակման նոր գործընթաց է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է: «Կարող է լինել դեպք, երբ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նշանակման վրա դա կարող նաև ազդեցություն չունենալ: Մենք պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի, այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր