211652_close_icon
views-count1323 դիտում article-date 10:56 14-01-2021

Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներումի կիրականացվեն չպայթած զենք- զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախում օրվա ընթացքում՝ մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: [url=https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4026901624010949]ԱԻ պետական ծառայությունը[/url] տեղեկացնում է, որ պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: «Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր