211652_close_icon
views-count1992 դիտում article-date 10:05 14-01-2021

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում սկսվել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումները: Այս մասին հաղորդել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է [url=https://eadaily.com/ru/news/2021/01/14/na-baze-minoborony-rossii-v-armenii-nachata-vakcinaciya-ot-koronavirusa]EADaily[/url]-ն։ «Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատվաստումը կատարվում է կամավոր և՛ զինծառայողների և՛ բազայի քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա: Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ ներկայում Հարավային ռազմական օկրուգում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար չափաբաժին է մատակարարվել: «Սպուտնիկ V»-պատվաստանյութի երկու բաղադրիչներ են ստացել ավելի քան 6 հազար զինծառայողներ և բժիշկներ: Եվս 14 հազար զինվոր ու սպա պատվաստվել է պատվաստանյութի առաջին բաղադրիչով։

Նմանատիպ նյութեր