ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականները կորոնավիրուսի երկու նոր շտամ են հայտնաբերել, նրանցից մեկը նմանություն ունի «բրիտանական» -ի հետ, երկրորդը վիրուսն ավելի վարակիչ է դարձնում: Գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, վկայակոչելով COVID-19 խնդրով զբաղվող Սպիտակ տան աշխատանքային խմբի զեկույցը, որ ԱՄՆ-ում կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ, շտամ, որը մեկուկես անգամ ավելի ակտիվորեն է տարածվում, քան սկզբնական տարբերակը: Սակայն ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հերքել էր այս տեղեկատվությունը:
Ինչպես նշվում է Օհայոյի համալսարանի հայտարարության մեջ, առաջին մուտացիան, չնայած նման է «բրիտանական» շտամին, բայց հավանաբար ծագել է արդեն ԱՄՆ-ում։ Իսկ երկրորդ շտամը ձեռք է բերել երեք գենետիկ մուտացիա, որոնք նախկինում չեն հայտնաբերվել SARS-Cov-2-ում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի երկու նոր մուտացիա
2021.01.14 09:54


Twitter
Вконтакте
Одноклассники
