«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր երեկոյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ:
Նրա թեկնածությունը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի առաջադրման համար: Այլ թեկնածություններ եւս քննարկվում են, եւ հենց դա է պատճառը, որ խմբակցությունում դեռ վերջնական որոշում չունեն Խաչատուրյանի վերաբերյալ: Հիշեցնենք, որ իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմանադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ում թափուր տեղերից մեկը համալրելու համար առաջադրվելու է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Խաչատուրյանի տարբերակը քննարկվում է 2-րդ թափուր տեղը լրացնելու համար:
ԲԴԽ-ում այդ տեղը առաջացել է այն բանից հետո, երբ Արմեն Հայկյանցն առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի պաշտոնակատար է:
Նշենք, որ այսօր ՀԺ-ն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցինք 2-րդ թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու մասին: Նա ասաց, որ քննարկումներ են իրականացնում, առաջիկայում կհանդիպեն թեկնածուների հետ, որոշում կայացնելուց հետո հանրությանը կտեղեկացնեն: Նաեւ չբացառեց, որ եկող շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային երկրորդ թեկնածուին եւս առաջադրեն։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Նոր պաշտոն կարող է ստանալ նաեւ ՀՔԾ պետի եղբայրը. «Իմ քայլը» այսօր հանդիպել է Խաչատուրյանի հետ. «Հայկական ժամանակ»
2021.01.13 21:46


Twitter
Вконтакте
Одноклассники
