1912 դիտում
21:26 13-01-2021
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ համապարփակ ներկայացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նախարարն իր նամակում նշել է, որ համաշխարհային առողջապահական աննախադեպ ճգնաժամի պայմաններում, տարածաշրջանում տասնամյակներ տևած զինադադարի խախտմամբ պատերազմական գործողությունները հանգեցրել են մարդկային կյանքերի մեծաթիվ կորուստների, Արցախի բնիկ ազգաբնակչության լայնածավալ էթնիկ զտումների, կանխամտածված ավերածությունների, հայկական կրոնական և մշակութային հուշարձանների պղծման ու վանդալիզմի:
ՀՀ ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին՝ նշելով, որ հրադադարի հաստատումից ավելի քան մեկ ամիս հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ Արցախի Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ: Նշվել է, որ ռազմական հարձակման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գերեվարել են 64 հայ զինծառայողի՝ խախտելով եռակողմ հայտարարությամբ հրադադարի պահպանման Ադրբեջանի պարտավորությունները:
Նամակում առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի ոչ լիարժեք իրականացումը, որով նախատեսվում է «ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»: Շեշտվել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր այս հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:
Նախարար Այվազյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրել է նաև մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու Ադրբեջանի դժկամության վրա:
«Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը կարելի է հասնել միայն հակամարտության համապարփակ լուծմամբ, որը կներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա»,- եզրափակում է ՀՀ ԱԳ նախարարը:
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
18:36 02-04-2014
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
1124 դիտում
18:10 12-04-2014
Դեսպան Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին
835 դիտում
18:40 16-04-2020
Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը