211652_close_icon
views-count1881 դիտում article-date 18:32 13-01-2021

Ժոան Լապորտա. 2003-ին Ռոնալդինյոյի պատճառով հրաժարվեցինք Կրիշտիանու Ռոնալդուից

«Բարսելոնան» 2003-ին կարող էր ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուից, բայց չօգտվեց այդ հնարավորությունից, պատմել է կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան: «Մենք պատրաստվում էինք ձեռք բերել Ռոնալդինյոյին և Ռաֆա Մարկեսին: Մարկեսի շրջապատը մեզ առաջարկեց ձեռք բերել Ռոնալդուին, որն այն ժամանակ խաղում էր «Սպորտինգում»: Գործակալներից մեկը մեզ ասաց, որ մի խաղացող ունեն, որին պատրաստվում են 19 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», բայց մեզ կվաճառեին 17 միլիոնով: Բայց այդ պահին մենք արդեն գումար էինք հատկացրել Ռոնալդինյոյի համար: Կրիշտիանուն ավելի շուտ եզրային, քան՝ կենտրոնի խաղացող էր: Մենք համարեցինք, որ ամեն ինչ արդեն մեր մոտ արված է, այդ իսկ պատճառով հրաժարվեցինք Ռոնալդուից, ինչի համար չեմ ափսոսում», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր