Հունաստանի, Կիպրոսի և Միացյալ Նահանգների հատուկ նշանակության ջոկատները համատեղ վարժանքներ են անցկացնում հունական Կրետե կղզու Սուդա ծովածոցում գտնվող ծովային ռազմակայանի մոտակայքում գտնվող ջրային տարածքում: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով almasdarnews.com լրատվական գործակալությանը:
Ըստ հունական լրատվամիջոցների, եռակողմ զորավարժությունները նախատեսված էին երեք երկրների ուժերի միջև համագործակցությունն ընդլայնելու նպատակով և ծրագրված էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից:
Լրատվականը նշում է, որ Հունաստանը և Կիպրոսը կոալիցիա են կազմել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի և Իսրայելի հետ ընդդեմ Թուրքիայի, քանի որ վերջինիս հետախուզական առաքելությունը Միջերկրական ծովի արևելքում զայրացրել է Աթենքին և Նիկոսիայի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում
2021.01.13 18:48


Twitter
Вконтакте
Одноклассники
