211652_close_icon
views-count1627 դիտում article-date 16:17 13-01-2021

Ի՞նչն է ցանկանում բողոքարկել Գևորգյան Գեղամը․ Կարեն Հեքիմյան

ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումս բավարարեց և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ Գևորգյան Գեղամի լիազորությունները ( հիմքը` միաժամանակ ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ և Էվոկաբանկում խորհրդի նախագահի տեղակալ աշխատելու անթույլատրելիությունն է ): Այսօր մամուլից տեղեկացա, որ վերջինս պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: Ճիշտն ասած, զարմացա: Ի՞նչն է ցանկանում բողոքարկել Գևորգյան Գեղամը: Այն, որ նա Էվոկաբանկու՞մ է աշխատում, թե՞ չի աշխատում: Այն, որ նա ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ է՞ աշխատում, թե՞ չի աշխատում: Իսկ միգուցե այն, որ նա Գևորգյան Գեղամը չի՞, կամ մեկ ա՞յլ Գևորգյան Գեղամն է: Չէ, ես դեմ չեմ, որ յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ բողոքարկել: Սակայն, ես կողմ եմ նաև տրամաբանությանն ու ողջամտությանը: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամն աշխատում է Էվոկաբանկում (ըստ օդում կախված լուրերի, ստանում է շուրջ 5-6 հազար դոլար աշխատավարձ, չհաշված պարգևատրումները): Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը բազմիցս հայտարարել է, որ չի հավակնում ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնին: Անհերքելի է, որ Գևորգյան Գեղամը լինելով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ( այդ կոչմանը համապատասխան ևս լուրջ գումար է ստանում), կարող է (միգուցե պարտավոր է) զբաղվել նաև գիտությամբ։ Համադրելով անհերքելի փաստերը, հանգում եմ այն եզրակացության, որ անսահման է մարդկային անտրամաբանությունը և ողջամտության պակասը: Ի դեպ, Գևորգյան Գեղամը մաթեմատիկոս է»: Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները: Գևորգյանն այս մասին ասել է [url=https://armenpress.am/arm/news/1040056.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում: «Բողոքարկելու եմ»,- նշել է Գևորգյանը: Հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանել է` երբ ուզի։ Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, և այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր Էվոկաբանկի խորհրդի նախագահի տեղակալ, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Դեկտեմբերի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումս բավարարեց և դադարեցրեց ԵՊՀ-ի ռեկտորի ժ/պ...

Posted by Karen Heqimyan on 2021 թ. հունվարի 12, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր