211652_close_icon
views-count2396 դիտում article-date 14:27 13-01-2021

Հայկ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ է հատկացվում գազելներին «պլյոնկա» փակցնելու համար․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 մլն դրամ է հատկացվել 100 գազելներ «թաղանթապատելու» նպատակով։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։ 24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար։ Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ...

Posted by Դավիթ Խաժակյան on 2021 թ. հունվարի 13, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր