211652_close_icon
views-count1234 դիտում article-date 14:07 13-01-2021

Քուվեյթի նոր կառավարությունը նշանակումից 1 ամիս անց հրաժարական է տվել

Քուվեյթի վարչապետ Սաբահ Ալ Խալեդ Աս Սաբահը չորեքշաբթի օրը՝ խորհրդարանի հետ տարաձայնությունների պատճառով կառավարության կազմի նշանակումից մեկ ամիս անց, էմիրին խնդրանք է ներկայացրել կառավարության հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20210113/kuveyt-1592841283.html?fbclid=IwAR0Egx4FGX-NgNbh0UDzD9SkFcf6wu6Iwy516mkxXCApza0FzI_6ggAxxvU]ria.ru[/url]-ն` հղում տալով KUNA քուվեյթական լրատվական գործակալությանը: «Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահը չորեքշաբթի ընդունել է վարչապետին, որը նրան փոխանցել է հրաժարականի մասին կառավարության խնդրանքը»,-ասված է հաղորդագրության մեջ: Վարչապետը հրաժարական է տվել երեքշաբթի նախարարներից հրաժարականի խնդրանք ստանալուց հետո: Նրանք որոշել են հրաժարական տալ այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին ընտրված խորհրդարանի պատգամավորները վարչապետից պահանջել էին մասնակցել հունվարի 5-ին կայանալիք խորհրդարանի նիստին և պատասխանել օրենսդրական խորհրդի հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին իրենց մեղադրանքներին: Հանդիպումը տեղի չի ունեցել կառավարության կողմից մասնակցության պահանջը մերժելու պատճառով: Պատգամավորները մեղադրում են կառավարությանը խորհրդարանի վրա ճնշում գործադրելու համար այն պատճառով, որ իրենք աջակցում են Քուվեյթի խորհրդարանի նախկին խոսնակ Մազրուկ ալ-Հանիմի թեկնածությանը մեկ անգամ ևս խոսնակի պաշտոնում ընտրվելու համար և օրենսդիր խորհրդի հանձնաժողովների ձևավորմանը միջամտելու համար: Նրանք նաև գործադիր իշխանությանը մեղադրում են կառավարության աշխատանքային ծրագիրը խորհրդարան ներկայացնելու ձգձգման համար, որը պետք է ներկայացվի նախարարների կաբինետի ձևավորումից անմիջապես հետո:

Նմանատիպ նյութեր