211652_close_icon
views-count1604 դիտում article-date 11:43 13-01-2021

Էստոնիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մասին

Էստոնիայի վարչապետ, Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում կուսակցությանն առնչվող կոռուպցիոն սկանդալի պատճառով, փոխանցում է [url=https://ria.ru/20210113/otstavka-1592817854.html]ria.ru[/url]-ն: «Քաղաքականության մեջ դժվար իրավիճակների կարգավորման համար ստիպված ես կատարել շատ դժվար ընտրություն: Այսօր ստեղծված իրավիճակում, ելնելով սեփական արժեքներից, ես որոշել եմ հեռանալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս որոշումն ընդունվել է Ցենտրիստական կուսակցության վարչության եւ խմբակցության, ինչպես նաեւ մերձավոր գործընկերների հետ խորհրդակցություններից հետո: Տարբեր լուծումներ էին հնարավոր թվում, բայց դրանցից միայն մեկն էր ճիշտը»,- նշել է Ռատասը Ֆեյսբուքի իր էջում: Էստոնիայի դատախազությունը եւ անվտանգության ոստիկանությունը երեքշաբթի Ցենտրիստական կուսակցության կողմից հանցագործությունների կատարման կասկածներ էին ներկայկացրել ցենտրիստների գլխավոր քարտուղար Միխաիլ Կորբային, ֆինանսների նախարարի խորհրդական Կյորստի Կրախտին, ձեռնարկատեր Հիլարի Տեդերին, ինչպես նաեւ եւս երկու անձանց, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:

Նմանատիպ նյութեր