211652_close_icon
views-count23590 դիտում article-date 21:26 12-01-2021

Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. հարազատները դժվարությամբ բացում են արդեն խարխուլ ու քանդված տան դուռը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ հրազենից սպանել ընտանիքի 6 անդամներին, իսկ 7 օր անց հիվանդանոցում մահացավ ընտանիքի կրտսեր անդամը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։ Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրվող բոլոր արարքներում եւ սպանության հոդվածի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝ 10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման: Պերմյակովի պատժին գումարվեց նաեւ Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը: Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017 թվականի մայիսի 18-ին։ Շուրջ 4 տարի գործը քննվում է նաեւ եվրոպական դատարանում: 6 տարի անց հարազատները դժվարությամբ բացում են արդեն խարխուլ ու քանդված տան դուռը: Ոչ մի հարց ու պատասխան չի գտել. նշում է ընտանիքի ավագ դուստր Լուսինե Ավետիսյանը: Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված Պերմյակովը մենակ չի գործել, հանցագործության առեղծվածները, ըստ քույրերի, դեռեւս անհայտ են: Օդից կախված հարցերի պատասխանները քույրերը փնտրել են ամեն տեղ. ընտանիքի 7 անդամների սպանության իրական պատճառներն ու հանգամանքները, ըստ Ավետիսյան քույրերի, դաժան դեպքից 6 տարի անց դեռ լիովին բացահայտված չեն: Ավետիսյանների բնակարանում այժմ ոչ ոք չի բնակվում, խոնավությունից ու անուշադրությունից տունն արդեն կիսաքանդ է: Քույրերը նաեւ բնակարանը վերջնական փլուզումից փրկելու ելքեր են փնտրում: Հանցագործության հանգամանքների ամբողջական բացահայտում ու թափանցիկություն. հարազատների սպանությունից 6 տարի անց էլ չի փոխվել Ավետիսյան քույրերի պահանջը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39441/]ավելի վաղ [/url]Գյումրիից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015թ.-ի հունվարի 12-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում: Առավոտյան սահմռկեցուցիչ եղանակով սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում էին, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան: Բանը հասել էր անգամ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացել էր և նրանք ուշագնաց էին եղել: Հավաքվածներն իրենց զայրույթն հայտնելով ասում էին, թե ինչու շտապօգնությունը դեպքի վայրում հերթապահ խումբ չի տեղակայել և մարդիկ պահանջում էին, որպեսզի շտապօգություն ժամանի: Որոշ ժամանակ անց՝ ժամանել էր շտապօգնությունը: Սպանության վայրում աշխատում էին դատական բժիշկները, փորձագետներն ու քննչական խումբը: Դեպքի վայր էին բերվել նաև հատուկ շներ, որոնք հանցագործ ճիվաղի որոնողական աշխատանքներն էին կատարում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր