211652_close_icon
views-count1605 դիտում article-date 23:42 12-01-2021

Մեծ Բրիտանիան արգելքներ է սահմանում Չինաստանի հետ բիզնես վարելու համար

[url=https://www.tert.am/am/news/2021/01/12/britain/3493362]Tert.am[/url]-ը գրում է․ Մեծ Բրիտանիան արգելքներ կսահմանի Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ բիզնեսի վարման համար՝ Չինաստանի իշխանություններին վերագրվող՝ ույղուրների իրավունքների խախտման պատճառով: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: «Մենք ցանկանում ենք կառուցողական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ և անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հասնենք դրան, սակայն այսօր մենք պատրաստ չենք զոհաբերել մեր արժեքները կամ մեր երկրի անվտանգությունը: Մենք շարունակում ենք ասել այն, ինչ ճիշտ ենք համարում և ամրապնդել մեր խոսքը գործով»,- ասել է բրիտանացի նախարարը: Բրիտանական կառավարության առաջարկած միջոցները պետք է երաշխավորեն, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի ընկերությունները, որոնք, ըստ բրիտանական կողմի, պարտադրողաբար օգտագործում են ույղուրների աշխատուժը, չկարողանան բիզնես վարել Միացյալ Թագավորության հետ:

Նմանատիպ նյութեր