211652_close_icon
views-count4470 դիտում article-date 20:04 12-01-2021

Ադրբեջանն այժմ Թուրքիայի դաշնակիցն է Կովկասում, և ոչ թե Ռուսաստանի. Զատուլին

[url=https://www.tert.am/am/news/2021/01/12/zatulin/3493345]Tert.am[/url]-ը գրում է․ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին և վերլուծել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանն ինքն իր դաշնակիցն է Կովկասում: Ռուսաստանն անհրաժեշտություն չունի որևէ մեկի դաշնակիցը լինելու: Իմ կարծիքով՝ ոչ միայն երեկ, այլև պատմականորեն մեր կողմից ստորագրված փաստաթղթերը, մեր ստանձնած պարտավորությունները ենթադրում են, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է: Դա ընկած է հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիմքում: Դա հիմք է զգուշացման համար, որ ցանկացած հարձակում Հայաստանի դեմ կառաջացնի ՀԱՊԿ-ի արձագանքը, որի կազմում ընդգրկված է Ռուսաստանը: Եվ դա, հիշեցնեմ, ընկած է մեր տնտեսական համագործակցության հիմքում: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, Եվրասիական տնտեսական միության անդամ է»,- ասել է Զատուլինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ում դաշնակիցն է Ռուսաստանը Կովկասում: Վերջինս նշել է, որ տարածաշրջանում մեծ դեր է կատարում ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, որը «մեծ վերելք է ապրում, քանի որ համարում է, որ ներխուժել է կովկասյան քաղաքականության դաշտ»: «Ադրբեջանին իր աջակցության շնորհիվ Թուրքիան նունպես հաղթանակ է տոնում: Եվ դա այն հարցերից մեկն է, որ ես ունեմ այս ողջ պատմության վերաբերյալ: Հիշեցնեմ, որ Ամանորից առաջ հրապարակված «Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար» հոդվածում ես նշել էի, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի արբանյակն այս տարածաշրջանում: Եվ որքան էլ լավ վերաբերվենք նախագահ Ալիևին և ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանին, մենք պետք է մեզ հաշիվ տանք, որ Ադրբեջանն այսօր Թուրքիայի դաշնակիցն է: Թուրքիայի հետ ևս մեր հարաբերություններն ունենք. դրանք երբեմն լավն են, երբեմն՝ վատը, սակայն Ադրբեջանը Կովկասում Թուրքիայի դաշնակիցն է և ոչ թե Ռուսաստանի: Եվ դա պետք է հասկանալ»,- հավելել է գործիչը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը կայացել է նախօրեին Կրեմլում: Եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսական ուղիների բացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը մարտի մեկին երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:

Նմանատիպ նյութեր