211652_close_icon
views-count2113 դիտում article-date 18:36 12-01-2021

Նիդերլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք. այն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիդերլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։ Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո (ահռելի քանակություն է)։ Գույքը նվիրաբերվել է մեր հայրենակից Նիդերլանդների Ամսթելվեյն քաղաքի ավագանու անդամ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին Hermann Wesselink քոլեջի կողմից (դպրոցի շենքը պետք է ապամոնտաժվի, և ողջ գույքը հոլանդացիները սիրով նվիրաբերում են հայաստանյան գյուղական դպրոցներին)։ Մենք նախատեսում ենք, որ ընդամենը մեկ նիդերլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքը ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոցներ (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են): ԿԱՐԵՎՈՐ ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքը օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով։ Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/NidOragir/videos/746802619289614]այստեղ[/url] [url=https://www.nidoragir.com/]ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ[/url]

Նմանատիպ նյութեր