211652_close_icon
views-count837 դիտում article-date 17:38 12-01-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 9-ին, ժամը 12.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «ԲՄՎ» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132-ի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով հունվարի 11-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 11.30-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 09.55-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Միցուբիշի Պաջերոյի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաների: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 11-ին, ժամը 16.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶելը» կողաշրջվել է։ «ԳԱԶելի» 65-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր