211652_close_icon
views-count1117 դիտում article-date 13:41 12-01-2021

Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 48 700 փախստական. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տները վերադարձող փախստականների ևս մի շարասյուն են ուղեկցել: Այս մասին [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12334246@egNews]հայտնում է[/url] ՌԴ ՊՆ-ն: Նշվում է՝ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 փախստական: Ընդհանուր առմամբ 48 հազար 694 փախստականներ արդեն իսկ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ ՝ իրենց մշտական բնակության վայրեր: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Նմանատիպ նյութեր