211652_close_icon
views-count134454 դիտում article-date 11:23 12-01-2021

Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում․ կարանտինային խցում հայտնաբերվել է Ուկրաինայի 28-ամյա քաղաքացու կախված դի

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ «Սովետաշենի բանտում»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։ Դեպքի մասին քրեակատարողական հիմնարկից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Էրեբունու բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։ Գ․ Շաշյանի տեղեկություններով՝ նա 2020 թվականի օգոստոսի 20-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որպես կասկածյալ ՀՀ քր. օր. 38-267 պրիմ 1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քր. օր. 34-266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր