211652_close_icon
views-count54148 դիտում article-date 21:57 11-01-2021

Շմոլ գազի թունավորման դեպքեր Արարատի մարզում. կան մեծ թվով երեխաներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 10-ին, «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչներ, 9-ամյա Ժորա Ս.-ն, 5-ամյա Գոհար Ս.-ն, 37-ամյա Գայանե Ս.-ն և 63-ամյա Գրետա Բ.-ն: Վերջիններիս կյանքին՝ շնորհիվ «Մուրացան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվել: Պարզվել է, որ վերջիններս թունավորվել են Նարեկ գյուղի՝ իրենց տան խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայյից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Գյուղ է ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Այսօր՝ հունվարի 11-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանութան Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են ՝ Վեդի քաղաքի բնակիչներ, 42-ամյա Գարուն Խ.-ն, 37-ամյա Նաիրա Հ.-ն, 12-ամյա Ասատուր Խ.-ն, 47-ամյա Մխիթար Խ.-ն, 14-ամյա Լիլի Խ.-ն և 35-ամյա Սերինե Ի.-ն: Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վեդի քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի՝ իրենց տանից , որտեղ շմոլ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել են: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր