211652_close_icon
views-count1658 դիտում article-date 21:32 11-01-2021

«Ռոստելեկոմը»՝ «Ալաշկերտի» նոր հովանավոր

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ուրախ ենք տեղեկացնել «Ալաշկերտի» և «Ռոստելեկոմ» ընկերության միջև համագործակցության մեկնարկի մասին: «Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար: Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը: Այսպիսով, մրցաշրջանի երկրորդ հատվածից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության տարբերանշանը կլինի «Ալաշկերտի» խաղաշապիկների վրա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր